Ինչպես հայտնի է` հունվարի 20-ին ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի նորակոչիկ: ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ զինվորը մինչ լուսամուտից ցած նետվելու դեպքը, հայտարարել է. «կփրթեմ վեննեքս, բայց չեմ ծառայի»:
Մեզ հասած լուրերի համաձայն` նորակոչիկը զորակոչվել է բանակ հունվարի 12 -ին և արդեն 8 օր էր, ինչ ծառայում էր ՊԲ N զորամասերից մեկում:
ArmLur.am-ին զինհոսպիտալից տեղեկացրին, որ զինվորի վիճակը կայուն է` դրական դինամիկայով: