Արմավիրում տնակ է այրվել, ներսում հայտնաբերվել է տղամարդու դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 22-ին, ժամը 06:36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 21-րդ փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող տնակը (մոտ 6 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:00-ին:

Տնակն ամբողջությամբ այրվել է, ներսում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու այրված դի:




Լրահոս