Երևանում ծնված եռյակի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ Հռիփսիմե Մայիլյանը հունվարի 12-ին եռյակ է լույս աշխարհ բերել «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը։ Նրանքթերքաշ են ծնվել:

«Արմենիա» ԲԿ-ից տեղեկացանք, որ երկու տղաները կշռում են 1 կիլոգրամ 280 գրամ, աղջիկը` 1 կիլոգրամ 200 գրամ:

Երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է։ Կինն առաջին անգամ էր ծննդաբերում։ Երեխաները կեսարյան հատման միջոցով են լույս աշխարհ եկել հղիության 29-30-րդ շաբաթում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ 20-ամյա կինն էլ, նրա ամուսինը` 25 տարեկան Կամո Անտոնյանն էլ գործազուրկ են։ Կամոյի մայրը 1-ին խմբի հաշմանդամ է։

Սա 2018 թվականի առաջին եռյակն է։ Նախորդ տարի Հայաստանում չորս եռյակ է ծնվել։ Նրանցից միայն մեկի կյանքը չի հաջողվել փրկել։




Լրահոս