ՖՈՏՈ. Հոլիվուդի ամենահայտնի լեսբուհիներն ու բիսեքսուալները, որոնց համար տղամարդիկ խելքահան են լինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ նորաձև է դարձել բոլոր մարդկային մեղքերի մասին խոստովանելը: Դա հատկապես ակտուալ է աստղերի շրջանում:  Նրանք չեն ամաչում խոստովանել իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Այդպես նրանք իրենց ազատ են զգում:

Էլլեն Պեյջ

«Ջունո», «X մարդիկ. վերջին մարտը». սրանք այն ֆիլմերն են, որոնք հաջողություն են բերել դերասանուհուն: Դրանք մեծ աղմուկ են բարձրացրել: Սակայն ավելի մեծ աղմուկ է բարձրացրել դերասանուհու հայտարարությունը,  որը նա արել է 2014 թվականին, ասելով, թե լեսբուհի է:

Մինչ այդ նա տղամարդկանց հետ հարաբերություններ ունեցել է: Օրինակ, դերասան Բեն Ֆոսթերի հետ: 2018 թվականին նա ամուսնացել է պարուհի Էմմի Պորտների հետ:

Անջելինա Ջոլի

Դերասանուհի, ում ներկայացնել պետք չէ: Նրա հարաբերությունները Բրեդ Փիթի հետ երկար տարիներ են ձգվել: Օրինակելի կին, հոգատար մայր… այդպես էին նրան նկարագրում լրագրողները:

Եվ սա մոռանալով այն, որ ժամանակին դերասանուհին հայտարարել է, որ համակրում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Նա նույնիսկ չի թաքցրել իր կրքոտ սիրավեպը դերասանուհի Ջեննի Շիմիցի հետ, ով ֆիլմերից մեկում իր խաղընկերուհին է եղել:

Դրյու Բերիմոր

Նա երեք անգամ ամուսնացած է եղել: Վերջին ամուսնուց նույնիսկ երկու երեխա է ունեցել: Սակայն 2003 թվականին իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ երկարատև հարաբերություններ է ունեցել նաև կանանց հետ, և իրեն համարում է երկսեռական:

Էմբեր Հյորդ

2017 թվականին բոլոն ակտիվ քննարկում էին նրա հարաբերությունները միլիարդատեր Իլոն Մասկի հետ՝ մոռանալով կին լուսանկարիչ Տեսսի հետ նրա հարաբերությունների մասին:

Միշել Ռոդրիգես

Նրա փայլուն խաղի մասին ոչ ոք վատ բան չի ասել, սակայն կողմնորոշմամ հետ կապված հարցեր ծագել են:  Նա հանդիպել է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հետո:  Վերջերս նրա ընտրյալը Կարա Դելեվինն էր:

Կրիստեն Ստյուարտ

Դերասան Ռոբերտ Պատինսոնից բաժանվելուց հետո  դերասանուհին սկսեց հանդիպել աղջիկների հետ:

Աննա Պեկուին

Նա Օսկար է ստացել դեռ 11 տարեանում: 2010 թվականին ամունացել է և հենց այդ ժամանակ էլ հայտարարել, որ երկսեռ է:




Լրահոս