20 տարի առանց տրանսպորտի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Դաշտադեմ համայնքը 20 տարի է առանց տրանսպորտ է: Ինչպես նախկինում, այսօր էլ գյուղացիները դժվարությամբ են համայնքից դուրս գալիս: Միայն նրանք են մարզկենտրոնի և հարակից համայնքների հետ շփվում, որոնք սեփական ավտոմեքենա ունեն: Մնացածներն, ինչպես դաշտադեմցիներն են ասում, տարին մեկ են համայնքից դուրս գալիս:

Տաշիր քաղաքից այստեղ կարելի է հասնել կտրելով 10 կմ–անոց գրունտային ճանապարհը, որը նույնիսկ խորհրդային տարիներին ասֆալտապատ չի եղել:

«Անմխիթար ու խրամատներ հիշեցնող գյուղամիջյան ճանապարհների պատճառով շատ անգամ նույնիսկ տաքսիներն են հրաժարվում գյուղ հասնել: Տարիներ առաջ տրանսպորտ ունենալու հույսով դիմել են տարբեր տեղեր, բայց հարցը չի կարգավորվել»,– «Փաստ»–ի հետ զրույցում պատմեցին գյուղացիները:

Դաշտադեմի վարչական ղեկավար Մարինե Խռոյանն ասաց, որ կանոնավոր տրանսպորտ չի գործում տարբեր պատճառներով՝ սկսած տարբեր ընկերությունների՝ մրցույթներին մասնակցելու ցանկության բացակայությունից, քանի որ եկամտաբեր բիզնես չէ, վերջացրած անբարեկարգ ճանապարհներից:

«90–ականներին, որ տրասնպորտ կար, նորմալ աշխատում էր, մարդիկ էլ շատ էին ու գյուղից օրվա մեջ 3 անգամ ավտոբուսը գնում–գալիս էր»,– ասաց նա:»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: