Վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մասնավոր ինքնաթիռով Դավոս մեկնելու շուրջ քննարկումներին:

Թերթի հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն անձնական օդանա՞վ ունի, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են. «ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն պետբյուջեից գումար չի հատկացվել»:

Կառավարությունից չեն հստակեցրել՝ որ ընկերությունն է վարչապետի թռիչքի համար անվճար տրամադրել այդ օդանավը: