Այսօր Երևանում լույս չի լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի՝

11:00-13:00 Նոր Արեշ 41փ. 2-17 սեփական տները և 12, 14 շենքերը,
11:00-17:00 Ավանեսովի փ. 5 շենքը,

Արագածոտնի մարզի՝

10։00-15։00 Արտենի, Արգինա, Լուսակ գյուղերը,

Շիրակի մարզի՝

11։00-13։00 Արթիկի տարածաշրջանի Փոքր Մանթաշ գյուղի դպրոցը և Արևշատ գյուղի դպրոցը իրենց հարակից տարածքներով,
10։00-15։00 Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի 25 փողոցի սեփական տները և հանրային բաժանորդները,
10։00-16։00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Թումանյան և Երիտասարդական փողոցները, Աշոցքի տարածաշրջանի Բավրա գյուղի 9-րդ փողոցը և հին Մաքսատունը:




Լրահոս