Մխիթարյանի վարկածով ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը. հետաքրքիր հարց ու պատասխան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» պաշտոնական կայքը տեսանյութ է հրապարակել, որում թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը պատասխանում է մի շարք հարցերի:

Ահա, թե ինչ պատասխաններ է տվել Մխիթարյանը.

– Ֆուտբոլի վերաբերյալ առաջին հիշողությունը.

– Ֆուտբոլի վերաբերյալ առաջին հիշողությունս կապված է այն ժամանակների հետ, երբ հայրս ֆուտբոլ էր խաղում, և ես հետևում էիր նրա խաղին մարզադաշտից:

– Առաջին մարզաշապիկը, որ գնել եմ.

– Եղել է «Միլանի» մարզաշապիկը:

-Երբ ես փոքր էի, իմ ֆուտբոլային հերոսը …

– Զինեդին Զիդանն էր: Հիանալի էր այն, թե նա ինչպես էր խաղում: Նա կարծես դաշտում արտիստ լիներ:

– «Արսենալի» հետ կապված իմ առաջին հիշողությունը …

– Կապված է դեռ այն ժամանակների հետ, երբ թիմը խաղում էր «Հայբրի» մարզադաշտում, և այն, թե ինչպես էին նրանք խաղում, հրաշալի էր:

– «Արսենալի» բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը …

– Թիերի Անրին է:

– Ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն խաղացողը …

– Լիոնել Մեսսին է:

– Լավագույն խաղը, որին ես երբևէ մասնակցել եմ …

– ԵԼ-ի նախորդ տարվա եզրափակիչն է «Այաքսի» դեմ:

– Իմ կեղծանունն է…

– Ես չունեմ կեղծանուն (ծիծաղում է)

– Ինձ համար բոլոր ժամանակների լավագույն ֆիլմն է…

– «300 սպարտացիները»:

– Ինձ բնութագրող երգը կլինի …

– «Whoa Mkhitaryan»

– Իմ սիրելի գիրքն է…

– Սիրելի շատ գրքեր ունեմ, բայց վերջինը կնշեմ Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկը»:

– Բացի ֆուտբոլից, սիրում եմ …




Լրահոս