Մարզպետի խորհրդականի կինն իրեն մեղավոր չի համարում

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով առաջին դատական նիստը: Ամբաստանյալ Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը նիստի ժամանակ կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացրել:

Պաշտպանը հայտարարել է, թե իր պաշտպանյալը սպանության պահին աֆեկտի վիճակում է եղել, եւ նրան առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի: Մեղադրողը դատարանից ժամանակ խնդրեց` միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

Սակայն մեղադրյալ կինը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Նիստին ներկա էր Մանուկ Սիմոնյանի եւ Ռուզաննա Մկրտչյանի որդին` Նորիկ Սիմոնյանը, ով քրեական գործով որպես վկա է ճանաչվել: