«Յան»–երը շատանում են. Պետրոսյանն ու Գալուստյանը համալրել են Պուտինի վստահված անձանց ցուցակը

Շոումեն, հումորի վարպետ, դերասան Միխայիլ Գալուստյանը, ինչպես նաև գրող-երգիծաբան Եվգենի Պետրոսյանը ևս համալրել են ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց նոր ցանկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գրանցել է 413 մարդուց բաղկացած` 2018-ի նախագահական ընտրություններում ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խմբի ցանկը:

Վստահված անձանց նոր ցանկում են ընդգրկվել նաև մշակույթի հայտնի գործիչներ, այդ թվում` երգչուհի Վալերիան և նրա ամուսինը` պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, դիզայներ Վալենտին Յուդաշկինը, պրոդյուսերներ Մաքսիմ Ֆադեևը, Իգոր Մատվիենկոն, դերասաններ Միխայիլ Բոյարսկին, Սերգեյ Բեզրուկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վստահված անձանց առաջին ցուցակում հայկական ազգանուններ կան։