Մալաթիայում փաստաթղթեր կեղծողը հայտնաբերվեց. նա Բավրայի սահմանային անցակետում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 9.43-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1947 թ. ծնված Վահակն Վ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքներով:




Լրահոս