Հայտնի են «Օսկար» մրցանակի հավակնորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս-Անջելեսում հրապարարկվել են Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները: 2018 թվականին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել է 9 ֆիլմ`՝ Լուկա Գուադանինոյի «Անվանիր ինձ քո անունով» (Call Me by Your Name), Ջո Ռեյթի՝ «Մութ ժամանակներ» (Darkest Hour), Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» (Dunkirk), Ջորդան Պիլի «Հեռացիր» (Get Out), Գրետա Գերվիթի «Լեդի Բըրդ» (Lady Bird) , Փոլ Թոմաս Անդերսոնի «Անտեսանելի թել» (Phantom Thread), Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսյե» (The Post), Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape of Water), ինչպես նաև Մարտին Մակդոնայի «Միսսուրի, Էբբինգի սահմանի երեք վահանակները» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմերը:

«Օսկար» մրցանակաբաշխության 90-րդ արարողությունը տեղի կունենա մարտի 4-ին՝ Լոս-Անջելեսում:




Լրահոս