ՖՈՏՈ. Բնության արվեստը. պատկերներ` չորացած տերևների վրա

Մեծ Բրիտանիայում բնակվող իրանցի Օմիդ Ասադին պատկերներ է կտրատում չորացած տերևների վրա, որոնք աչքի են ընկնում իրենց մանր ու հետաքրքիր նախշերով և թեթևությամբ:

38-ամյա նախկին ինժեներ և բռնցքամարտի չեմպիոնի խոսքով՝ արվեստի միջոցով ինքը փորձում է նորովի նայել աշխարհին և իր շրջապատին:

Ասադիի խոսքով՝ կտրելու տեխնիկայի միջոցով ինքը ձևափոխում է սովորական տերևները՝ ժամանակատար գործընթացի արդյունքում վերածելով դրանք արվեստի գործերի: