25.01.2018

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Թեման` ՀՀ նախագահի նոր թեկնածուն, Հայաստանը ապրիլին սպասվող քաղաքական գործընթացներից առաջ:

***

Հունվարի 25-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը: ԹԵՄԱ՝ տնտեսական-քաղաքական իրողությունների շուրջ:

Ժամը 13:00՝ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական գործընթացներ և հնարավոր զարգացումներ:
***

ՀՈՒՆՎԱՐԻ  25-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ասուլիսը:

ԹԵՄԱ – Հայաստանի արտաքին, ներքին քաղաքական զարգացումներ:

****

ՀՈՒՆՎԱՐԻ  25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)  Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի  ասուլիսը:

ԹԵՄԱ – «Ժամանակ» թերթի 110-ամյակը. այդ առիթով Երևանում սպասվող միջոցառումները:

***

Հունվարի 25-ին ժամը 13:00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա Վկադիմիր Վիսոցկու ծննդյան 80-ամյակին նվիրված Երևան-Թբիլիսի-Մինսկ-Քիշնև-Տալլին-Բիշքեկ հեռուստակամուրջը:

Հունվարի 25-ին լրանում է սովետական հայտնի հեղինակ-կատարող, բանաստեծղ, թատրոնի և կինոյի դերասան Վկադիմիր Վիսոցկու ծննդյան 80-ամյակը: Իր կյանքի 42 տարիների ընթացքում Վիսոցկին գրել էր ավելի քան 600 երգ և 200 բանաստեղծություն, նկարահանվել ավելի քան 30 ֆիլմերում, կատարել 20-ից ավել թատերական դերեր: 2010 թվականին ռուսական ВЦИОМ-ի կողմից անցկացված հարցման արդյունքներով Վիսոցկին զբաղեցրել էր «ХХ դարի կուռքեր» ցուցակի երկրորդ տեղը՝ Յուրի Գագարինից հետո: Վրադիմիր Վիսոցկու ստեղծագործությունները ակտուալ են նաև իր մահից 40 տարի անց և մեծ հեղինակություն են վայելում աշխարհի տարբեր երկրներում:

Վիսոցկու, իր ստեղծագործությունների, նախկին ԽՍՀՄ տարածքում իր երգերի հայտնիության մասին կպատմեն՝

Երևանում՝ բանաստեղծ, Վիսոցկու բանաստեղծությունների թարգմանիչ Լևոն Բլբուլյանը

Թբիլիսիում՝ երգիչ, Վիսոցկու երգերի կատարող Վախթանգ Գորդելի-Պալիաշվիլին

Մինսկում՝ Վիսոցկու մինսկյան կինոակումբի նախագահ Իվան Սպոսոբովը

Բիշքեկում՝ «Սպիտակ թռչուն» գրական-երաժշտական ակումբի հիմնադիր, բարդ Էդուարդ Նամը

Քիշնևում՝ գրող Միխայիլ Լուպաշկոն

Տալլինում՝ դերասան, երգիչ Թիմուր Իլիկաևը:




Լրահոս