Չի ստացվելու. ՀՀ ԱԳՆ-ն` Արցախում դիվերսիայի փորձի մասին

«Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները կոմպենսացնել, շեղել ուշադրությունն Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացվելու»,- այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: