Արթուր Ալեքսանյանը Ըմբշամարտի առաջնությանը չի մասնակցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը խոսել է առաջիկա առաջնության մասին:

«Առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի մեր հավաքականը, որը առաջնության ավարտից հետո, Ծաղկաձորում՝ կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը՝ Կիևում կայանալիք միջազգային մրցաշարին»,- Ջուլֆալակյանի խոսքերը մեջ է բերում ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

Խոսելով փոփոխված կանոնների մասին՝ օլիմպիական չեմպիոնը փաստել է. «Միանշանակ շատ ուրախալի է, որ պարտերը վերադարձրել են ըմբշամարտ: Ես բազմիցս նշել եմ, որ առանց այդ դրության մեր մարզաձևը սումոյի էր նմանվել: Ոչ միայն մեր, այլև մյուս բոլոր բարձրակարգ ըմբիշների համար այդ դրության վերադարձը կարևոր էր»:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը կկայանա հունվարի 28-ին:




Լրահոս