ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի գլխավոր խմբագիր
Վերամբարձ խոսքերի ժամանակը վաղուց անցել է. զգաստանալու, ինքնամաքրվելու, մեր ակունքներին վերադառնալու ժամանակն է: Այնտեղ, ուր թագավորում է ուժը, բանականություն չկա: Ուրեմն իշխանությունը չպետք է տուրք տա ուժի ցուցադրության: Քաղաքական ագահությունը կործանում է բոլորիս: Սա մեր ու ձեր հայրենիքն է, եւ յուրաքանչյուրս իր տեղում պիտի փորձի այս աշխարհը մի քիչ ավելի լավը դարձնել: Ինչպես ասում են` երջանիկ մարդկանց չափավորությունը գալիս է հաջողակ կյանքի հանդարտությունից: Եկեք գոնե այս տարի ազնվություն ունենանք խոստանալու սիրել մեր երկիրը եւ ամեն ինչ անել ժողովրդի բարեկեցության համար: Իսկ ազնիվ մարդկանց համար խոստումը պարտավորություն է: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Լրագրող
Թող 2018 թվականը լինի կատարված խոստումների, արդարացված հույսերի ու հաղթահարված խոչընդոտների տարի: Թող մենք ունենանք եւ վառ անհատականություններ, եւ ուժեղ, արժանապատիվ հասարակություն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
Լրագրող
Խաղաղություն. կարեւորագույն արժեք, առանց որի անհնար է պատկերացնել պետության բարօրությունն ու զարգացումը: Եւ ուրեմն` թող 2018 թվականը մեր երկրին բերի խաղաղություն: Թող իրականանան ձեր նվիրական երազանքները: Թող սերն ու երջանկությունը թեւածի ձեր ընտանիքներում: Ձեզ անսպառ եռանդ, ուժ եւ տոկունություն: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Լրագրող
Ահա եւ ճամպրուկում ենք 2017 թվականը… թող այս նոր էջում չլինի ցավ, հիվանդություն ու տխրություն: Իսկ 2018 թվականը թող կախարդական, հրաշքներով ու սպասումներով լի, առատություն ու բարություն բերող տարի լինի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Սրբագրիչ
Զինվորին` խաղաղ ծառայություն, երկրիս` անպատերազմ ապագա, հայությանս` առանց գծագրության տնտեսական ահռելի աճ, իսկ մոլորակի ողջ մարդկությանը` պարզապես երջանկություն: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Գրասենյակի պատասխանատու
Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Եղեք առողջ: Թող այս տարի լինի խաղաղության ու միասնության տարի: Թող բոլոր զինվորները տուն վերադառնան: Թող բոլոր մանուկներն ապրեն խաղաղ երկնքում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշի մարզի թղթակից
Մաղթում եմ, որ լույսն ու հույսը, սերն ու գեղեցկությունը, առողջությունը եւ երջանկությունն անպակաս լինեն 2018 թվականին: Հայաստանում արեւածագերն ու մայրամուտները խաղաղ լինեն:

ԼԻԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ArmLur.am-ի թողարկող խմբագիր
Թող այս հին տարին տանի ձեզանից բոլոր տխրություններն ու դժվարությունները, իսկ այս նոր տարին բերի միայն ուրախություն եւ երջանկություն ձեր օջախներում: Բոլորին թող ուղեկցի հաղթանակը… Թող այս Ամանորը լինի ուրախ եւ հրաշքներով լի…Շնորհավոր Նոր տարի:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ArmLur.am-ի թողարկող խմբագիր
Սիրելի՛ ընթերցողներ, թող որ անցնող տարին իր հետ տանի բոլոր անախորժություններն ու հիասթափությունները, եւ գալիք՝ 2018 թվականը, լինի միմիայն ձեռքբերումների եւ նվաճումների տարի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մոնտաժող
Այս գալիք նոր տարում
Բոլորին թող ուղեկցի հաղթանակը,
Թող բոլոր խնդիրները մնան անցյալում,
Թող այս Ամանորը,
Լինի ուրախ եւ հրաշքներով լի… Շնորհավոր Նոր տարի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լրագրող
2018 թվականը թող խաղաղություն բերի մեր հայրենիքին, բոլորիս հոգիներին, ավելի շատ հարգենք ու հանդուժող լինենք միմյանց նկատմամբ, իսկ ահա անվտանգությունն ու առաջընթացը իրատեսական եւ շոշաթելի լինեն եկող տարում: Գալդ բարի 2018 թվական:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լրագրող
Սիրելի՛ ընթերցող, եղեք առողջ եւ երբեք մի՛ կորցրեք հավատը վաղվա օրվա հանդեպ: Թող 2018 թվականն իր հետ միայն ուրախ պահեր բերի Ձեզ համար: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Լրագրող
Թող այս հին տարին տանի մեզանից բոլոր տխրություններն ու դժվարությունները, իսկ այս նոր տարին բերի միայն ուրախություն եւ երջանկություն: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

ԱՆՈՒՇԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Էջադրող
Գալիք տարին իր հետ թող բերի նորածինների ճիչ, օջախների ջերմություն, սահմանների խաղաղություն: Թող չլինեն միայնակ տարեցներ ու ծնողազուրկ մանուկներ, օրվա հացի կարոտ անհատներ, զինվոր կորցնող ընտանիքներ, ու թող մարդկանց դեմքին ժպիտը թեւածի: Ուրախ տոներ ամենքիս:




Լրահոս