Սոցապի հարուստը. ինչպե՞ս է այսպես հարստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը, ով երկար տարիներ զբաղեցնում է այս պաշտոնը, հասցրել է մեծ ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, երկու հողամաս:

Նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 32 մլն 844 հազար դրամ: Դրամական միջոցները կազմում են 18.5 մլն դրամ, 32 հզ. դոլար, 7800 եվրո, 142 հզ. ռուսական ռուբլի եւ 1500 վրացական լարի: Սակայն նրա միակ եկամուտը երկու վայրից ստացած աշխատավարձն է, որը ընդհանուր կազմել է 3 մլն 253 հզ. դրամ: Ու հետաքրքիր է՝ ինչպե՞ս է այսպես հարստացել:




Լրահոս