Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալը կմնա կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ, 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց: Չնայած Խաչատրյանը չորս ամսից ավելի է՝ կալանքի տակ է, այս գործով քննչական գործողություններ չեն իրականացվում. մյուս մեղադրյալները՝ Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը, նախորդ տարվա հոկտեմբերին հայտնաբերվել ու ձերբակալվել են Վրաստանում, սակայն դեռ չեն տեղափոխվել Հայաստան:

Հիշեցնենք` նրանք կրակոցներ էին արձակել Ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի եւ նրա թիմակիցների ուղղությամբ, արդյունքում սպանվել էր թիկնապահներից Գագիկ Մոսինյանը:

Այս իրադարձություններից 7 ամիս անց իրավապահները կալանավորեցին գործով տուժող Վահագն Աբգարյանին, եւ նրան մեղադրանք է առաջադրվել` հանցավոր խումբ ստեղծելու եւ սպանություն կազմակերպելու համար: Ըստ շրջանառվող լուրերի` նա որոշել էր վրեժխնդիր լինել իր դեմ մահափորձ իրականացրած անձանցից:




Լրահոս