Մանրամասներ Արայի լեռան վրա տեղի ունեցած արտակարգ դեպքից. ինչ վիճակում են տուժածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել է, որ հունվարի 28-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա՝ Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնաբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը՝ վնասել ոտքը:

Պարզվել է, որ 18 անձից բաղկացած արշավախումբը բարձրացել է Ծաղկեվանքից մոտ 500 մ դեպի հյուսիս-արևելք գտնվող հատված, որտեղ 3 արշավախմբի ղեկավարը` Է. Ն.-ը և երկու անդամ ձյան սահքի պատճառով սահել են դեպի ձորակը, որոնցից մեկը կորել է:

Հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից մեկի հետ, ով տեղեկացրեց, որ կորած քաղաքացուն (մոտ 35 տ Ն.) գտել են ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, ինչպես նաև կան տուժածներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով:

Փրկարարները տուժածներ՝ Հ. Հ.-ին և 1980 թ. ծնված Է. Ն.-ին լեռան վրայից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Հ. Հ.-ը հրաժարվել է բժշկական օգնությունից և դուրս գրվել, իսկ Է. Ն.-ի առողջական բժիշկները բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները Ն.-ի դին իջեցրել և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Արագածոտնի մարզի Կարբի գյուղ, որտեղ ժ.21:41-ին հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:

Դեպքի վայրում փրկարարներին օժանդակել են նաև ՀՀ ալպինիզմի ֆեդերացիայի 20 անդամ և մոտ 30 քաղաքացի:




Լրահոս