Ոստիկանները սպառնացե՞լ են մանկահասակ երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:

ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Զ.-ն հաղորդում է տվել, որ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն իրեն, կնոջն ու մանկահասակ երեխային բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ իր նկատմամբ կիրառել են հոգեբանական բռնություն. պահանջել են խոստովանել, թե, իբր, ինքն է սպանել իր համագյուղացուն` սպառնալով հակառակ դեպքում կնոջը ուղարկել քրեակատարողական հիմնարկ, իսկ երեխային` մանկատուն: Չդիմանալով իր նկատմամբ կիրառվող հոգեբանական ճնշումներին` համաձայնվել եւ խոստովանել է իր չկատարած հանցագործությունը:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս