Փետրվարի 1-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 1-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ տնտեսական առկա իրողությունների և զարգացման հեռանակարների շուրջ
***

փետրվարի 2-ին՝ ժամը 12։00-ին Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա մամլո ասուլիս, որի շրջանակում Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կներկայացնի նոր ցանցի նախագծի հիմնական առանձնահատկությունները՝ պարզաբանելով գործընթացի այս փուլի հետ կապված հանրությանը հետաքրքրող հիմնական հարցերը:

Ըստ այդմ, կներկայացվի վարորդների աշխատանքին, տրանսպորտային միջոցների տեսակին ու հասանելիությանը, հանրային տրանսպորտի աշխատանքի ժամերին, տեղփոխերին ու ժամանման հաճախականությանը, ինչպես նաև գործընթացի հաջորդ փուլերի մանրամասները։

Ասուլիսին մասնակցելու ցանկություն ունեցող մեր բոլոր գործընկերներին խնդրում ենք Երևանի քաղաքապետարան ներկայանալ ասուլիսի մեկնարկից առնվազն 5 րոպե շուտ:

***

ՓԵՏՐՎԱՐԻ 1-ին` ժամը 10:30-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանի ասուլիսը:

ԹԵՄԱ -Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման կարգում փոփոխությունները, հավաստագրերի տրման ընթացքը, ոլորտում իրականցվող բարեփոխումները:




Լրահոս