Մոսկովյան բիզնես կենտրոնում կրակ են բացել, կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սվյատոգոր» բիզնես կենտրոնում` մետրոյի «Պավելեցկայա» կայարանի մոտ, այսօր կեսօրին կրակոցներ են հնչել, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դեպքի վայր են մեկնել քննչական խմբերը։ 02 ծառայության ստացած ահազանգի համաձայն` բիզնես կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով մարդիկ են տուժել»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով ականատեսներին, հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել նաև բժիշկները։




Լրահոս