Մարկոս Պիզելին հեռացավ «Ալ Շաբաբից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հեռացել է «Ալ Շաբաբից»: Սաուդյան Արաբիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պայմանագիրը խզվել է Մարկոս Պիզելիի խնդրանքով: Ակումբը շնորհակալություն է հայտնել 33-ամյա ֆուտբոլիստին թիմում անցկացրած ժամանակահատվածի համար:

Պիզելիի ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը երկու շաբաթ առաջ sports.kz-ին հայտնել էր, որ «Մարկոսի վերադարձը ղազախական «Ակտոբե» իրական է եւ եղել են նախնական բանակցություններ»:

Պիզելին «Ակտոբեում» հանդես է եկել 2014-2015 թվականներին, Ղազախստանի առաջնության 55 խաղում խփելով 13 գոլ:




Լրահոս