Անձի գույքի արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտ չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր: Նրա խոսքով, դրանք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ:
«Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը»,- նշեց վարչապետը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանն Արդարադատության նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 20- օրյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:




Լրահոս