«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գորիս» քրեակատարողական հիմնարկում դեռ 2017թ. հոկտեմբերին անցկացված խուզարկությունների արդյունքում բացահայտվել էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր, հարուցվել էր քրեական գործ: Եւ ահա, պարզվում է` այս գործը նոր ընթացք է ստանում. գնալով ավելանում է մեղադրյալների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը տեղեկացրել է.
«Տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ: Բացի այդ` բացահայտվել է եւս 1 մեխանիզմ` «Գորիս» ԲԿ բժշկի կողմից առանձնապես խոշոր չափերով հոգեմետ դեղեր իրացնելու հետ կապված: Նշված քրեական գործի նյութերով հարուցվել են թվով 5 նոր գործեր, որոնցով մեղադրվում են 11 անձինք, նրանցից 2-ը` «Գորիս» ՔԿՀ աշխատակիցներ, 1-ը` «Գորիս» ԲԿ բժիշկ»»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: