Քանի վթար է տեղի ունեցել հանրապետությունում մեկ օրվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ին, ժամը 9.00-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարի-Թաղի 12-րդ փողոցի թիվ 56 տան դիմաց բախվել է բետոնե արգելապատնեշի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 2-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 1-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ակնակապիճի սալջարդ վերք, փափուկ հյուսվածքների հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 28-ամյա մի տղամարդ և հայտնել, որ իրենց շենքի աստիճաններից վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ճանապարհին իր վարած «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելի գոտուց դուրս գալու և ճամփեզրի բետոնե պատնեշին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 2-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 145/1 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 2-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս