Սոդայի կիրառման տարբերակներ, որոնք Ձեզ անակնկալի կբերեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ մեր տատիկներն էին ասում, որ սոդայի ճիշտ օգտագոևծումը կարող է օգնել ազատվել մի շարք խնդիրներից, որոնք կապված են ոչ միայն արտաքինի, այլ մաքրության և առողջության: Այսօր մենք կխոսենք հենց գեղեցկության մասին և, թե ինչպես սոդան կարող է դառնալ կնոջ ամենալավ ընկերն այդ հարցում:

  • Սոդան կարելի է օգտագործել դեզոդորանտի փոխարեն

Դրա համար կերակրի սոդանյ պետք է խառնել չեզոք կրեմի հետ և ավելացնել մի փոքր ջուր: Այնուհետև այս ամենը պետք է խառնել և քսել թևատակերին:

 

  • Պիլինգի համար

3/4 կերակրի սոդան և 1/4 ջուրը խառնեք`մինչ կդառնա միասեռ զանգված: Դրանով կարող եք մերսել ոչ միայն դեմքը, այլև մարմնի այլ մասերը: Հետո անպայման լվացեք ջրով:

  • Կրեմ ոտքերի համար

Տաք ջրով տարայի մեջ լցրեք երեք ճաշի գդալ սոդա: Ոտքերը ջրի մեջ պահեք 10-15 րոպե:

  • Կրեմ ձեռքերի համար

Նույն խառնուրդը ստացեք ինչ պիլինգի համար: Այս խառնուրդն օգտագործելուց հետո ձեռքերը փափուկ կդառնան:

  • Մարմնի հանգստանալու համար

Լոգարանի մեջ կես բաժակ սոդա լցրեք: Սա կօգնի ոչ միայն թուլանալ, այլ նաև ձեր մաշկը կազատի վնասակար միկրոբներից:




Լրահոս