ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մելանյա Թրամփը հրաժարվել է լուսանկարվել ամուսնու հետ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հրաժարվել է լուսանկարվել ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայի Փալմ Բիչ օդանավակայանում: Նա այդպիսով խախտել է կանոնակարգը:

Տեսանյութը հայտնվել է համացանցում: Բանն այն է, որ  կանոնակարգի համաձայն, երբ երկրի առաջին դեմքերն իջնում են օդանավից, նրանք պետք է կարճ ժամանակով կանգ առնեն օդանավակայանում և լուսանկարվեն: Սակայն այս անգամ Մելանյա Թրամփը  կանգ չի առել ամուսնու հետ լուսանկարվելու համար, ինչպես նաև չի մեկնել նրան իր ձեռքը, այլ որդու հետ լուռ ընթացել է դեպի մեքենան: