Առեղծվածային դեպք Երևանում. Նոր-Նորքի 8-րդ զանգվածում հայտնաբերվել է տղամարդու՝ ամբողջովին անճանաչելի դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորքի 8-րդ զանգվածում ԽՍՀՄ տարիներին կառուցված անվադողերի արտադրամասին հարակից դաշտում տղամարդու դի կա:

Նշված վայրում հայտնաբերվել է ամբողջովին մերկ, 50-55 տարեկան տղամարդու դի: Դին անճանաչելի էր և սառած, դատաբժշկի հորդորով այն տեղափոխվեց դիահերձարան՝ հետագայում մահվան հանգամանքները պարզելու համար:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս