ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դարի ձմեռը. Մոսկվան կաթվածահար է եղել ձնաբքի հետևանքով. մեկ մարդ զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ntv.ru-ի փոխանցմամբ՝  Մոսկվան կաթվածահար է եղել ձնաբքի հետևանքով: Վերջին 100 տարվա ընթացքում մայրաքաղաքում նման բան տեղի չի ունեցել: Մոսկվայի ճանապարհները դժվարանցանելի են տրանսպորտային միջոցների համար: Դժվար է քայլել նաև ոտքով, քանի որ ձյան շերտի հաստություն մարդկանց ծնկներից է:

Մոսկվայի փոխքաղաքապետի տղեկացմամբ՝ միայն մեկ օրվա ընթացքում ձյան ծանրության պատճառով շուրջ 370 ծառ է տապալվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել:

Մայրաքաղաքի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով հետաձգվել է շուրջ 50 չվերթ:

Վերջին 2 օրվա ընթացքում Մոսկվայում տեղացել է մեկ ամսվա ձյուն։




Լրահոս