Մոսկվայում կրակել են երգիչ Սոսո Պավլիաշվիլու սանիկի ու պրոդյուսերի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Սոսո Պավլիաշվիլու պրոդյուսեր և համատեղությամբ սանիկ 28-ամյա Գեորգի Գաբեդավայի այցելությունը Մոսկվա դաժան դատաստանով ավարտվեց։ Այդ մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պորտալը։

Պարբերականի տվյալներով` Դմիտրի Ուլյանով փողոցի վրա գտնվող «ստալինյան» շենքերից մեկի (այստեղ էր մտադիր բնակվել պրոդյուսերը) բնակիչները բառի բուն իմաստով կրակելով ծակծկել են երիտասարդին։

Գեորգի Գաբեդավան իր երիտասարդ կնոջ հետ Մոսկվա էր եկել Թբիլիսիից մի քանի շաբաթ առաջ։ Մայր աթոռում Սոսոյի պրոդյուսերը մտադիր էր մասնակցել նախագծերից մեկի նկարահանումներին։




Լրահոս