Հույս ունեմ, որ Մխիթարյանը և Օբամեյանգը կօգնեն հաջող ավարտել մրցաշրջանը. Ռեմսի

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Արոն Ռեմսին գովեստի խոսքեր է ասել թիմի նորեկներ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:

«Հիանալի էր, Օբամեյանգը գոլի հեղինակ է դարձել իր նորամուտի խաղում: Մխիթարյանը նույնպես փոխանցումներ կատարեց, հույս ունեմ, որ դեռ բազմաթիվ այլ փոխանցումներ կլինեն և նրանք կօգնեն մեզ մրցաշրջանն հաջող ավարտել:

Պետք է պահենք կենտրոնացվածությունը և այսպիսի որակով խաղ ցուցադրենք մրցաշրջանի մնացած հատվածում»,- Ռեմսիի խոսքը մեջբերում է Daily Mirror-ը: