Տեղ գյուղի մոտակայքում հայտնաբերված զինամթերքը վնասազերծվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին, ժամը 14:40-ին տեղեկություն է ստացվել, որ Տեղ գյուղի մոտակայքում հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներին աջակցելու համար ժամը 10:26-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14:08-ին զինամթերքը տեղում վնասազերծվել է:

***

Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհի մոտակայքում գտնվող ավազահանքերին հարակից ձորակում, հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Նշված վայրում հայտնաբերվել են 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկ և ական:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները:




Լրահոս