Ինչպես վերականգնել հորմոնների մակարդակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fithacker.ru-ն գրում է, որ հորմոններից յուրաքանչյուրը որոշակի գործառույթ է կատարում։ Դրանք էապես ազդում են մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ Հորմոնալ հավասարակշռությունը կարող է խախտվել մի խումբ գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ սթրեսի, անհանգստության, նույնիսկ՝ սխալ սննդակարգի։ Եթե օրգանիզմում առկա է հորմոնալ անհավասարակշռություն, օրգանիզմում կարող է քաշի կուտակում նկատվել։ Առողջությունը լավացնելու համար կարող եք հետևել այս խորհուրդներին։

Վերջ տվեք խիստ դիետաներին։ Դիետաները կարող են գայթակղիչ լինել, եթե արագ նիհարելու ցանկություն ունեք։ Ցավոք սրտի, դրանք կարող են ավելի շատ վնաս հասցնել, քան օգնել։ Կալորիաների անսպասելի կրճատումը կարող է հանգեցնել նրան, որ վահանաձև գեղձն ավելի քիչ հորմոններ սկսի արտադրել։ Հորմոնների մակարդակի նվազմանը մեկտեղ՝ նյութափոխանակությունը դանդաղում է։ Սննդակարգ ներառեք առողջ ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր ու բջջանյութ։

Ֆիզիկական ակտիվություն։ Ֆիզկական ակտիվությունը կարևոր է օրգանիզմի առողջական վիճակի համար և օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Ինտենսիվ շարժումները խթանում են էնդորֆինների արտադրությունը։ Ֆիզիկական վարժությունների արդյունավետությունը մեծացնելու համար երաժշտություն լսեք։ Այն մեծացնում է սերոտոնինի արտադրությունը, որը ևս բարձրացնում է տրամադրությունը։

Նորմալ քուն։ Օրգանիզմը չի կարողանում բավարար քանակով լեպտին արտադրել, եթե նորմալ չեք քնում։ Այս հորմոնը վերահսկում է ախորժակն ու քաշը։ Քիչ քանակով լեպտինի առկայությունը ստիպում է սով զգալ, ինչի հետևանքով ուտում եք ավելի շատ, քան հարկավոր է օրգանիզմին, ինչը կարող է հանգեցնել քաշի ավելացման։




Լրահոս