Հաղորդում հանցագործության մասին. «Ժպիտի» Գարիկը քաղաքացուն սպառնացել է Բարսեղ Բեգլարյանի և առաջին տիկնոջ անունները տալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել Անահիտ Քարիմյանը` պնդելով, որ քաղաքացի Գարիկ Հայկի Իսրայելյանն իրեն նյութական մեծ վնաս է հասցրել: Եւ հիմա Ա. Քարիմյանը պահանջում է Գարիկ Իսրայելյանին պատասխանատվության ենթարկել:

«Դիմում եմ Ձեզ եւ խնդրում հանձնարարել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշով հարուցել քրեական գործ Գարիկ Իսրայելյանի նկատմամբ: Խնդրում եմ` Գարիկ Իսրայելյանին եւ մյուս մեղավոր անձանց ենթարկել քրեական պատասխանատվության եւ վերադարձնել ինձնից խաբեությամբ եւ վստահությունս չարաշահելու միջոցով հափշտակած գույքն ու գումարները…

….Գարիկը մշտապես փորձում էր մեզ վրա տպավորություն թողնել, թե ինքը քաղաքում ճանաչված մարդ է եւ ցանկացած հարց կարող է լուծել «վերեւներում»: Տարբեր միջոցառումների ժամանակ լուսանկարվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի եւ այլ ազդեցիկ մարդկանց հետ: Նա միշտ ասում է, որ չկա մի հարց, որ ինքն իր լայն կապերի շնորհիվ չկարողանա լուծել»:

Բաց նամակն ամբողջությամբ, ինչպես նաև Գարիկ Իսրայելյանի պատասխանը, կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս