2018թ. հունվարին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.1 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվարին կազմել է 189 177 մարդ, որը 9.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշին:

2018 թվականի հունվարին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178 301 մարդ՝ 5.7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվարին բեռնափոխադրումը կազմել է 892 տոննա ապրանք: 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը կազմել է 965 տոննա ապրանք:

2018 թվականի հունվարին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 876 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 4624 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:




Լրահոս