ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձամբ ինձ երբեք չի կաշկանդել. Դավիթ Տոնոյանը` կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենսդրական նախագիծ, որտեղ նախատեսված է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նշել էր, թե նախարարները կաշկանդվում են դռնբաց նիստերի ժամանակ բանավիճել իրար հետ: Այս առումով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին` հասկանալու համար, թե որքանով են դռնբաց նիստերը կաշկանդում նրան:

-Պարո՛ն Տոնոյան, որպես կառավարության դռնփակ նիստերի անցկացման հիմնավորում նաեւ բերվում է այն, որ նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ: Դուք երբեւէ կաշկանդվե՞լ եք:

-Ո՛չ, կաշկանդման խնդիր չկա: Ես կարծում եմ, որ այդ որոշումը դեռեւս քննարկվելու է օրենքի տեսքով Ազգային ժողովում, եւ ես կարծում եմ, որ պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր տալու եւ բացատրություններ ստանալու, թե ինչի համար է այդ որոշումը կայացվում, այդ նախաձեռնությունը կառավարությունից դուրս գալիս:

-Որպես պատճառաբանություն նշվում է` եթե նիստերը դռնփակ լինեն, նաեւ բանավեճեր կլինեն, քանի որ այսպես նախարարները կաշկանդվում են:

-Ես ինքս խնդիր չեմ տեսնում: Դռնփակ ֆորմատը հիմա էլ կա, երբ որ քննարկվում են գաղտնի փաստաթղթեր, այսինքն` դասակարգված: Կարծում եմ` դա արդեն հնարավորություն է, մնացած խնդիրները, պատճառաբանությունն արդարադատության նախարարն արդեն ներկայացրեց:

Այսինքն` այնպիսի դեպք չի՞ եղել, որ ցանկանաք բանավիճել, սակայն կաշկանդվեք:

-Անձամբ ինձ երբեք չի կաշկանդել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս