Որքան է Մասիսի քաղաքապետի ունեցվածքը. «արտոնյալի գաղտնիքը բացահայտվեց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերջապես ներկայացել է իր պաշտոնական հայտարարագիրը: Նա երկար ժամանակ չէր ներկայացրել իր պաշտոնական հայտարարագիրը: Այս մասին անգամ «Ժողովուրդ» օրաթերթը շաբաթներ առաջ գրել էր:

Կարելի է ասել, որ մեր հրապարակումից հետո նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագիրը: Ըստ այդմ՝ երիտասարդ քաղաքապետն ունի հասարակական նշանակության մեկ շինություն, երկու հողամաս եւ «Toyota Camry 2.5 GAS», «Mercedes-Benz GLK 200» մակնիշի ավտոմեքենաներ:

Նա հայտարարագրել է, որ ունի 7.4 մլն դրամ, 3300 դոլար եւ 7200 եվրո: Տեղեկացնենք, որ Մասիսի քաղաքապետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է:




Լրահոս