Շախմատային մրցաշար լրագրողների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին ժամը 11-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենա 4-րդ շախմատի մրցաշարը լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ: Շախմատի առաջնությունը տեղի կունենա ՎՏԲ (Արմենիա)Բանկի հովանավորությամբ եւ Հայաստանի Շախմատի ակադեմիայի եւ Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Մրցաշարը կանցնի մեկ օրվա ընթացքում՝ կսկսվի առավոտյան ժամը 11-ին եւ կավարտվի 3-4 ժամվա ընթացքում: Այն բաղկացած է 7 մրցափուլից եւ կանցնի արագ շախմատի մրցակարգով: Ամեն մի խաղի համար մասնակիցներին կտրամադրվի 10 րոպե եւ 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար: Մրցաշարի գլխավոր մրցավարն է նշանակված միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը: Նախատեսվում է, որ այս տարի կմասնակցեն մոտ 30 լրագրող տարբեր ԶԼՄ-ներից: Մրցաշարին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են կապնվել հետեւյալ համարներով՝ 077 181878, 010 550619, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ:




Լրահոս