Հարց քաղաքացիներից` ավտոլվացման կետի սեփականատերը պարտավո՞ր է արտոնագրային վճար մուծել

ՀԱՐՑ. Ես ունեմ ավտոլվացման կետ: Ուզում եմ իմանալ` արդյո՞ք պարտավոր եմ ավտոլվացման գործունեություն իրականացնելու համար արտոնագրային վճար մուծել:

Մելիք Հարությունյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ 14.09.2012թ. N 25 ««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» կիրառման որոշ հարցերի վերաբերյալ» պաշտոնական պարզաբանման 20-րդ կետի դրույթներով` ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը դասակարգվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի` 03.06.2009 թվականի «ՀՀ դասակարգիչ հաստատելու մասին» N372-Ն հրամանով հաստատված տնտեuական գործունեության տեuակների ՀՀ դաuակարգչի 45.20.1 ծածկագրին:

Այդ ծածկագիրն իր մեջ ներառում է ավտոմեքենաների մեխանիկական եւ էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը եւ այլն:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի դրույթներով` արտոնագրային վճարը գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի համար եկամտահարկին եւ իրավաբանական անձի համար շահութահարկին եւ ավելացված արժեքի հարկին փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր եւ անհատույց վճար է: