Հարց քաղաքացիներց` ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ձեռք բերելու համար ո՞ւմ է պետք դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ձեռք բերելու համար ո՞ւմ կարող եմ դիմել: Խնդրում եմ ներկայացնել նաեւ պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Տաթեւ Իսրայելյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Իսրայելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Տեղեկանքը ստորագրվում է Հայաստանի Հանրապետության ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից եւ կնքվում գործակալության եռալեզու կնիքով:

Անհրաժեշտ է ներկայացնել`

– հայերեն, (ձեւ N 1); հայերեն-անգլերեն (ձեւ N 2) կամ հայերեն-ռուսերեն (ձեւ N 2):
Նշենք, որ մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք: Տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից: Տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո` 7-րդ աշխատանքային օրը: Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը: Տեղեկանքի տրամադրման համար գանձվում են հետեւյալ պետական տուրքերն ու արտաբյուջետային վճարումները` 7 աշխատանքային օրը հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում` 1.000 ՀՀ դրամ; Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում` 16.000 դրամ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ տեղեկանքի կորստյան դեպքում անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նոր դիմում:




Լրահոս