ՏԵՍԱՆՅՈՒԹ. 43 պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել. գլխավոր դատախազը տվյալներ ներկայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդես եկավ տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսով: Գլխավոր դատախազը ներկայացրեց 2017-ին արված աշխատանքները:

ՀՀ գլխավոր դատախազն ասաց.« 2016 թվականի ընթացքում կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության 71 դեպք է արձանագրվել, 2017 թվականին արձանագրվել է նման 163 դեպք: Եթե ներկայացնեմ վերջին տասը տարվա ցուցանիշը, ապա ասեմ, որ 2007-ին կաշառք տալու, ստանալու և միջնորդելու ընդամենը 7 դեպք է գրանցվել: Եթե համեմատվենք ԱՊՀ երկրների հետ, ապա Ադրբեջանում 2017-ին նան 19 դեպք է արձանագրվել»:

Անդրադառնալով առաջադրված մեղադրանքներին և մեղադրվողների շրջանակին` գլխավոր դատախազն ասաց, որ 2017-ին մեղադրանք է առաջադրվել 43 պաշտոնատար անձի, 2016-ին այդ թիվը եղել է 26:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս