Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարները գիշերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները դիպուկահարների զույգերի ու խմբերի կազմում անցկացված պլանային պարապմունքների ընթացքում գիշերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:

Զորամիավորման դիպուկահարների հատուկ ուսուցումն անցկացվում Է «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում ձմեռային կլիմայական բարդ պայմաններում: Հատուկ մարտավարական ու կրակային պատրաստության պարապմունքներում նոր ժամանած զինծառայողները կսովորեն նշանառման, թիրախների ընտրության եւ մտապահման ու այլ կանոններ:

Զինծառայողները քսանից ավելի առաջադրանքներ կկատարեն հեռաչափերի, օդերեւութաբանական կայանների, հետախուզության եւ կապի «Ստրելեց» համալիրների օգտագործմամբ: Երիտասարդ նշանառուների ուսուցման ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի քողարկմանը՝ ձեռքի տակ եղած ու բնական առարկաների օգտագործմամբ, եւ հետ քաշվելու ուղիներ պատրաստելիս զույգերի ու խմբերի կազմում գործելուն:

Գործնական պարապմունքներում հարյուրից ավելի զինծառայողներ են ներգրավված զորամիավորման հրաձգային (դիպուկահարների) եւ հետախուզական ստորաբաժանումներից, որոնց տրամադրության տակ են «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքը,Դրագունովի եւ «Վինտորեզ» դիպուկահարների հրացանները:




Լրահոս