ՖՈՏՈ. Փարիզում Էյֆելյան աշտարակը դարձյալ փակել են ձյան տեղումների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում շարունակվող ձյան տեղումների պատճառով այցելության համար փակել են Էյֆելյան աշտարակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Կառավարող ընկերությունում հայտարարել են, որ տուրիստական տեսարժան վայրը փետրվարի 9-ին եւ 10-ին փակ կլինի՝ «այցելուների անվտանգությունը երաշխավորելու» համար:

Աշխատակիցները կզբաղվեն աշտարակի հարթակներից ձյունը մաքրելով: Պատմական օբյեկտի վրա ձյան դեմ պայքարելու համար չի կարելի աղ օգտագործել, քանի որ այն հանգեցնում Է մետաղական կառուցվածքների քայքայման եւ կարող վնասել վերելակները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս