Կառավարության ընդունելությունների տունը անհամեմատ էժան գնով կդառնա պետական սեփականություն

Կառավարությունը առաջարկում է լուծարել Մաշտոցի 47 հասցեում տեղակայված «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությունը և այն դարձնել պետական սեփականություն։ Գույքը օտարվում է իրական արժեքից զգալի պակաս գնով։

«Ընդունելությունների տունե ՓԲԸ-ի անշարժ գույքն արդյունավետ տնօրինելու նպատակով (նախատեսվում է 2018թ. ապրիլի 9-ից հետո նախագահական նստավայրը տեղափոխել նշված տարածք) սույն նախագծով առաջարկվում է թույլատրել ընկերությանը՝ սեփականու­թյան իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը մասնակի հատուցմամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո սահմանված կարգով ընկերությունը լուծարել:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տունե ՓԲԸ-ի 100% պետական պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի N1237-Ա որոշմամբ վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
«Ընդունելությունների տունե ՓԲԸ-ի անշարժ գույքն արդյունավետ տնօրինելու նպատակով (նախատեսվում է 2018թ. ապրիլի 9-ից հետո նախագահական նստավայրը տեղափոխել նշված տարածք) սույն նախագծով առաջարկվում է թույլատրել ընկերությանը՝ սեփականու­թյան իրավունքով իրեն պատկանող վերը նշված անշարժ գույքը մասնակի հատուցմամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո սահմանված կարգով ընկերությունը լուծարել:

Նշված անշարժ գույքը առաջարկվում է պետությանն օտարել մասնակի հատուցմամբ, այլ ոչ անհատույց հանձնել, քանի որ «Ընդունելությունների տունե ՓԲԸ-ի լուծարման ավարտը գրանցելու համար անհրաժեշտ է մարել ընկերության ամբողջ պարտավորությունները, այդ թվում՝ մինչև լուծարման ավարտն առաջացող (շուրջ 67 մլն.դրամ):