ՖՈՏՈ․ Խոշոր հրդեհ Երևանում. Սարի Թաղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի թիվ 3 տան տանիքում հդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև ժամանել է թիվ 3 հրշեջ-փրկարարական և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Տ. Կոստանդյանի գլխավորությամբ:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ կարողացել են կանխել կրկաի տարածումը հարևան տներ և արդեն ժամանած հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են առաջացած հրդեհը: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Մանրամասները՝ այստեղ։