35 մլն դրամ՝ միայն ռեստորանային քեֆերի համար. Երևանի քաղաքապետարանի շատ ճոխ գնումները շարունակվում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Երեւանի քաղաքապետարանն այս տարի եւս պատրաստվում է շատ ճոխ գնումներ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից մտադիր է 35 մլն դրամ ծախսել՝ միայն ռեստորանային քեֆերի համար, 45 մլն դրամ՝ հուշանվերների համար, 20 մլն դրամ՝ ավիատոմսերի համար:

Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում է գնել երկու մարդատար ավտոմեքենա, յուրաքանչյուրը` 10 մլն դրամ արժեքով. այսինքն՝ մեքենաների համար քաղաքապետարանը ծախսելու է ավելի քան 41 հազար դոլար: Էլ չենք խոսում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի մյուս ճոխ գնումների մասին: Բայց նկատենք, որ քաղաքապետարանն իրեն այսպիսի շռայլություններ է թույլ տալիս այն դեպքում, երբ կառավարությունը գումար խնայելու համար օպտիմալացումներ է սկսել՝ կրճատելով պետական բյուջեի ծախսերը: Համաձայնեք` սիրուն չէ, մեղմ ասած»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս