ՀՀԿ կանանց եռյակը տապալվեց. ինչ կատարվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգերորդ գումարման խորհրդարանում կին-պատգամավորների եռյակ էր ձեւավորվել: Խոսքն այն ժամանակվա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀԿ-ական պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանի ու Կարինե Պողոսյանի մասին է: Նրանք խորհրդարանում գրեթե միշտ միասին էին, ավելին՝ ընդմիջումներին Մուրադյանն ու Պողոսյանն անմիջապես գնում էին Նաղդալյանի աշխատասենյակ եւ վերադառնում դահլիճ այնտեղից:

Սակայն վեցերորդ գումարման խորհրդարանում «եռյակ միությունը» փլուզվել է, թեեւ երեքն էլ պատգամավոր են: Նախ` Հերմինե Նաղդալյանն արդեն նախկին դիրքը չունի, նա շարքային պատգամավոր է, հավանաբար այդ պատճառով էլ ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը այնքան էլ չի շփվում երբեմնի ընկերուհու հետ:

Ինչ վերաբերում է Կարիեն Պողոսյանին, նա հիմա ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է. հիշում եք՝ ԱԺ ընտրություններից առաջ իր զարմիկի՝ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Պողոսյանն էլ դուրս եկավ ՀՀԿ-ից: Եւ հիմա դա կարծես խանգարում է շփվել նախկին ընկերուհիների հետ: Վերջինս նախընտրում է իր ժամանակն անցկացնել «Ծառուկյան» խմբակցության կանանց հետ:




Լրահոս