Աշոտ Արսենյանն իր պատվիրատուների ձեռքը «կրակն է ընկել»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն իր պատվիրատուների ձեռքը «կրակն է ընկել»: Բանն այն է, որ պատգամավորին պատկանող ընկերությունից ապրանք են պատվիրել, իսկ վերջում չեն տվել գումարը: Եվ ահա պատգամավորն էլ ընկել է դատարանի դռները` այդ ճանապարհով փորձելով հետ վերադարձնել փողերը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել 4 ընկերությունների՝ «Նելլի Գեւորգյան Մուրադի» ԱՁ-ի, «Քաֆեվի» ՍՊԸ-ի, «Ռազմիկ Խաչատրյան» ԱՁ-ի, «Ջանիբեկ Մխիթարյան Լեւոնի» ԱՁ-ի դեմ` պահանջելով, որ դատարանն այս ընկերություններից գանձի իրեն հասանելիք գումարը: Պարզեցինք, որ ընդհանուր գումարի չափը, որի համար պատգամավոր Արսենյանին պատկանող ընկերությունը դիմել է դատարան, կազմում է ավելի քան կես միլիոն դրամ: